ապրանքներ Հայաստանի ողջ տարածքում:

Մենք ներմուծում, արտադրում և տարածում ենք

en | am
Մեր գլխավոր նպատակն է՝ լինել Հայաստանում բարձրորակ սննդամթերքի մատակարար, որը հայտնի է իր հաստատուն ձգտումով դեպի առաջընթաց, ծառայությունների բարձր որակով, հավատարմությամբ, վստահելի գործընկերական սկզբունքներով, ինչպես նաև հասարակության վրա իր դրական ազդեցությամբ:

15

տարի շուկայում

ՓԱՍՏԵՐ`

ՀԻՄՆԱԿԱՆ

2000+

գործընկերներ

ապրանքատեսակ

1000+

Հիմնադրվելով՝ 2010 թվականին, մեր ընկերությունը իր ուրույն տեղն է զբաղեցնումսպառման շուկայում՝ շնորհիվ աշխատակազմի աշխատասիրության, բարեխիղճ մոտեցման և հաճախորդների վստահության։
Մենք համագործակցում ենք Հայաստանի հիմնական մանրածախ և մեծածախ վաճառակետերի, ցանցերի, HORECA սեգմենտի և սննդամթերք արտադրողների հետ: Նման ամուր գործընկերային կապերը թույլ են տալիս բավարարել ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողների կարիքները՝ ամրապնդելով մեր դիրքը՝ որպես վստահելի առաջատար։

Մեր ընկերությունն ունի կայացած գործընկերական ցանց՝ սննդամթերքի և սննդային հավելումների ներմուծման, մատակարարման և վաճառքի ոլորտում։ Մենք հանդիսանում ենք մի շարք համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչ, ինչպիսինն են՝ Lactalis-ը, Irca-ն, Backaldrin-ը, Veliche-ն, Esarom-ը, Astoria-ն։ Ունենք 38 էքսկլյուզիվ ապրանքանիշ և 1000+ ապրանքատեսակ՝ կաթնամթերք, սննդամթերք, յուղամթերք, սննդային հավելումներ, բարելավիչներ, ներկանյութեր, բուրավետիչներ և այլն։

2021 թվականին Արդիսը հիմնադրել է իր պանրի արտադրությունը ք.Արթիկում և ներկայումս սպառողին է առաջարկում բարձրորակ ավանդական և եվրոպական պանիրներ «Արթիկ Կաթ» ապրանքանիշով՝ շեշտադրելով անարատ և որակյալ արտադրանք ստանալը։

ԱՐԺԵՔՆԵՐԸ

development
loyalty
impact
Մեր համար բոլոր հարաբերություններում առաջնահերթ է հավատարմությունը, որը խթան է հանդիսանում վստահությանը, հուսալիությանը և նվիրվածությանը մեր թիմի անդամների, սպառողների և գործընկերների միջև:

Հավատարմություն

loyalty
Մենք զարգացնում ենք թիմային աշխատանքի, միասնության և համերաշխության մշակույթ, որի ներքո թիմի յուրաքանչյուր անդամ աջակցություն է ստանում նպատակներին հասնելու ճանապարհին: Բոլոր կողմերի հետ ամուր համագործակցությունը մեր հիմնական սկզբունքներից է, քանի որ գիտակցում ենք, որ մեր հավաքական հաջողությունը և բարեկեցությունը կախված է փոխադարձ հարգանքից և համագործակցությունից:

Համագործակցություն

development
Մենք հավատարիմ ենք շարունակական աճին, զարգացմանը և կատարելագործմանը մեր աշխատանքի բոլոր ոլորտներում՝ սկսած արտադրանքի մատակարարումից և բաշխումից մինչև հաճախորդների սպասարկում: Մենք միշտ ձգտում ենք ամենաբարձր որակի և նորարարության՝ ապահովելով, որ ոչ միայն բավարարենք, այլև գերազանցենք մեր հաճախորդների սպասելիքները:

Շարունակական զարգացում

cooperation
Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը հասարակության բարեկեցության բարելավման ուղղությամբ, ինչպես մեր գործնական պրակտիկայով, այնպես էլ հասարակության կյանքում անմիջական մասնակությամբ՝ ներդնելով լուրջ փոփոխություններ այն մարդկանց կյանքում, որոնք մեզ շրջապատում են:

Հասարակության վրա ազդեցություն

impact
Գաղտնիության քաղաքականություն
© 2010-2025 «Արդիս» դիստրիբյուտորական ընկերություն
Շիրակի փող. 1 փակուղի, 4, Երևան, Հայաստան