Մեր Ծառայություններից օգտվելու համար Դուք ներկայացնում եք ներքոնշյալ անձնական տվյալները.
- անուն, ազգանուն,
- hեռախոսահամար,
- էլեկտրոնային հասցե:
Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝
- Կոնտակտային անձի անուն, ազգանուն,
- իրավաբանական անձի անվանում,
- ՀՎՀՀ,
- հեռախոսահամար,
- էլեկտրոնային հասցե։
Անհրաժեշտության դեպքում Ձեր համաձայնությամբ կարող են պահանջվել նաև այլ անձնական տվյալներ։ Տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, արդիական և հավաստի, որի ապահովման պատասխանատվությունը կրում եք Դուք։ Եթե Հաճախորդը տրամադրում է որևէ կեղծ, ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկություն, կամ եթե Ընկերությունը ունի հիմնավոր պատճառներ կասկածի տակ դնելու այդ տեղեկության ճշմարտացիությունը, ճշգրտությունը կամ ամբողջականությունը, ապա այն կարող է մերժել Հաճախորդի հետագա մուտքը Հարթակ և/կամ հրաժարվել Ծառայությունների մատուցումից։
Ընկերության կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Հարթակ Ձեր այցի մասին տեղեկությունները՝ օգտագործելով քուքիներ (ֆայլեր, որոնք ուղարկվում են մեր կողմից Ձձեր համակարգիչ) կամ նմանատիպ այլ տեխնոլոգիա: Բրաուզերների մեծամասնությունը թույլ է տալիս կարգավորումների միջոցով ընդունել կամ անջատել քուքիները, ինչպես նաև միացնել ծանուցում նոր քուքի ստանալու մասին և/կամ կատարել քուքիների հետ կապված այլ գործողություններ: Եթե Դդուք չեք ընդունում քուքիները, հնարավոր է, որ չկարողանաք օգտվել մեր Ծառայությունների որոշ հնարավորություններից, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս քուքիները թողնել միացված:
Ընկերության Ծառայություններից օգտվելու ընթացքում կարող է հավաքագրվել Ձեր կողմից անուղղակիորեն տրամադրվող նաև այլ տեղեկություն, մասնավորապես․
- IP հասցե,
- դիտված ապրանքների ցանկը,
- ardis.am կայք մուտքին նախորդող գործողությունների և մուտքի մասին տեղեկություն,
- ժամային գոտի,
- աշխարհագրական տեղորոշման տվյալներ։
Սույնով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը Ընկերության կողմից վերոնշյալ անուղղակիորեն ձեզանից անուղղակիորեն ս ստացված վերոնշյալ տվյալների հավաքագրման և օգտագործաման համար։
Մեր Ծառայությունների բարելավման և Հաճախորդների սպասարկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մենք օգտվում ենք հաճախորդների վարքագիծի վերլուծության ծառայություններից։
Ձեր անձնական տվյալները մշակվելու են սույն Ծանուցմամբ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակով։